Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարա՞մ ես մտնեմ իմ աշխատասենյակ, սա ի՞նչ վերաբերմունք է». Վլադիմիր Վարդանյանի ագրեսիան եւ Աննա Վարդապետյանի լռության ուխտը

Ապրիլ 21,2023 14:05

«Դուք լռության երդո՞ւմ եք տվել», «Այս սենյակում ասում էին՝ լեզուներդ կկտրեմ, դուք հանցանք չե՞ք տեսնում», «Սա՞ է լրատվամիջոցների հետ աշխատելու ձեր գործելակերպը», «ԱԺ նախագահն ասում է՝ կթքեմ վրեդ, Աղազարյանը հայհոյում է, հանցանք չե՞ք տեսնում», «Դուք ուզում եք ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը սխա՞լ է, երբ ասում է՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է»….Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստից առաջ լրագրողների այս եւ այլ հարցերը լսելուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը արձագանքեց. «Ես ճեպազրույց չեմ տալիս»: Նրան ուղեկցեցին ներս: Մինչ այդ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էր միջնորդում, թե նիստը սկսում է, Վարդապետյանին հարցեր ուղղենք նիստից հետո:

Հետո Վարդանյանը սկսեց գոռգոռալ լրագրողների վրա. «Կներեք, ի՞նչ ա կատարվում, կարա՞մ ես մտնեմ իմ աշխատասենյակ, սա ի՞նչ վերաբերմունք է»: Լրագրողները իրենց մասնագիտական աշխատանքն էին կատարում՝ կանգնելով հանրային միջոցներով պահվող Վարդանյանին հատկացված աշխատասենյակի մուտքի մոտ՝ միջանցքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930