Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ-ին՝ շրջանցելու սանկցիաները. Քերոբյան

Ապրիլ 21,2023 13:04

Բազմաթիվ պարբերականներում հրապարակումներ են լինում, թե ՌԴ-ն շրջանցում է պատժամիջոցները՝ այդ թվում նաև Հայաստանի օգնությամբ, բայց պետք է նկատի ունենալ, որ դրա գլխավոր շարժառիթն այն է, որ Հայաստանը ՌԴ-ի հետ գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները՝ ապահովելով այն, որ ՀՀ ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ։ Դա չի նշանակում, որ դա բացառված է: Դուք տեսնում եք, որ մի քանի ընկերություններ կան, որոնք արդեն սանկցիաների տակ են ընկել։ Բայց դա այդ ընկերությունների ռիսկն է: Մենք մեր մաքսային, բանկային և այլ գործիքակազմով փորձում ենք մաքսիմալ ապահովել մեր երկրի ընկերությունների՝ սանկցիաների տակ չընկնելը», – հայտարարեց նախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ ամերիկյան և եվրոպական գործընկերների այդ մտահոգությունը փարատելու համար հայկական կողմը մշտապես կապի մեջ է նրանց հետ։

«Մենք կարողանում ենք, ըստ էության, բացատրել, որ այն գործողությունները, որ անում են ՀՀ ընկերությունները, նպատակ չունեն Հայաստանը երկրորդային սանկցիաների տակ գցելու, այլ բխում են մեր երկրի տնտեսական և աշխատանքային բովանդակությունից, շահերից», – ասաց Վահան Քերոբյանը՝  հավելելով, որ Հայաստանը հետամուտ է միայն երկրի տնտեսական շահերը պաշտպանելուն։

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930