«Ազատություն». Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, շարունակում է մեծ նշանակություն ունենալ ԱՄՆ պետքարտուղարի համար: Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Դա մի բան է, որով մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել: Դա մի բան է, որով պարոն Բոնոն շարունակում է զբաղվել», – նշել է Պատելը:
Հարցին, թե ե՞րբ կարելի է ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպում, Պատելն արձագանքել է, թե չի ցանկանում ժամանակացույցից առաջ անցնել. – «Բայց վստահ եմ, որ շուտով կիսվելու ավելի շատ բան կունենանք», – հավելել է նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: