Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը չընդունեց Ազատ գյուղի զորամասում զոհվածների ծնողներին

Ապրիլ 21,2023 12:19

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները փակեցին Ամիրյան փողոցը:

Զոհվածների ծնողները, հիշեցնենք, այսօր առավոտից ցույց էին անում կառավարության շենքի մոտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով: Նրանք փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա բացեցին այն, քանի որ ոստիկանները տեղեկացրին, որ իրենց պահանջը փոխանցվել է կառավարության ներկայացուցիչներին: Ավելի ուշ ծնողները փակել էին Ամիրյան փողոցը:

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հեռացավ՝ առանց ծնողների հետ հանդիպելու, չնայած ծնողներին փոխանցվել էր, որ հանդիպման պահանջը վարչապետին ու պաշտպանության նախարարին փոխանցվել է։

Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի խորհրդրականներից մեկը կկապվի ծնողներից Արման Բարսեղյանի հետ, ինչից հետո պարզ կդառնան հետագա անելիքները։

«Ինձ զարմացնում է այս համառությունը, թե ինչո՞ւ են նախարարը եւ վարչապետը ձեռնպահ մնում հանդիպումից։ Քննությունն այստեղ խոչընդոտ չի կարող լինել։ Հենց իրենք այս երեք ամսում պետք է հանդիպում նախաձեռնեին, ծնողներից ներողություն խնդրեին, որ խաղաղ պայմաններում են զոհվել զինվորները»,- ասաց փաստաբանը:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930