Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում անտառը սեփականաշնորհել է Զախարյանի եղբորորդին, ծառերն արմատախիլ են անում Սամվել Ալեքսանյանի դուստրը եւ փեսան. «Հետք»

Ապրիլ 21,2023 12:08

«Հետք»-ը օրերս քաղաքացիների ահազանգով Ծաղկաձոր քաղաքում ծառերն արմատախիլ անելու դեպք է արձանագրել։ Երկու էքսկավատորով արմատախիլ էին արվում սաղարթախիտ ծառերը, ճանապարհ էր բացվում։ Քանդված տարածքում տեղ-տեղ խոր փոսեր էին փորվել։

Նկարահանման ժամանակ մեզ մոտեցավ մի տղամարդ, հայտնեց, որ տարածքի սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի մերձավորն է և ասաց, որ աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեն, տարածքը սեփականաշնորհված է։ Նա չներկայացավ։ Հարցրինք, թե ինչ թույլտվության մասին է խոսքը։ Վերջինս գնաց ու, որոշ ժամանակ անց վերադառնալով, բջջային հեռախոսով ցույց տվեց մի գրություն, ըստ որի՝ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը չի առարկում սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի առաջարկած աշխատանքների կատարմանը և առաջարկում է բնապահպանական և շրջակա միջավայրի պահպանման նորմերը չխախտելով՝ տարածքում կատարել էտում և բարեկարգում։ Այդ գրությունից պարզ չդարձավ, թե ինչի՞ն չի առարկում քաղաքապետը։

«Հետք»-ը պարզել է, որ 4 հեկտար անտառային տարածքը սեփականաշնորհել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբորորդին՝ Գագիկ Զախարյանը։ Տարիներ անց հողամասի սեփականության իրավունքը փոխանցվել է նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի դստերն ու նրա ամուսնուն։

Դեռևս 2006 թ.-ին Կառավարության որոշմամբ պետական սեփականություն հանդիսացած 699 հեկտար հողամասն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է Ծաղկաձոր համայնքին։ Նույն որոշմամբ այդ հողամասից 363 հեկտարի կատեգորիան գյուղատնտեսական նշանակությունից փոխվել է հատուկ պահպանվող տարածքների։ Զարմանալիորեն, Կառավարության այդ որոշման մեջ հողամասերի՝ անտառային լինելու մասին խոսք չկա, այն դեպքում, երբ տարածքում սաղարթախիտ անտառներ էին ։ Դա են վկայում արբանյակից արված լուսանկարները։

Ծաղկաձորին փոխանցված անտառապատ տարածքը ներառել է նաև այն 4 հեկտար տարածքը, որտեղ այս օրերին քանդման աշխատանքներ են տարվում։

Անյա Սարկիսովա
Տիրայր Մուրադյան
Սարո Բաղդասարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930