«Եթե չլինեն ՀՀ-ում ախրաննիկները, եթե չլինեն մարդիկ, որոնք պատրաստ են օրենքի և օրինականության վրայով անցնել՝ հանուն պարգևավճարի, այլևս այդ իշխանազավթմանը կմնան հաշված օրեր ու ժամեր»,-ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա, դիմելով այդ տեսակի մարդկանց, ասաց․ «Բոլոր այդ տեսակի ծառաներին ուզում եմ մի բան ասել՝ այդ «շեֆն է մեզ ասել, որ անենք» արտահայտությունը քրեական պատասխանատվությունից չի ազատում։ Այն գործողությունները, որոնք հիմա դուք իրականացնում եք, որևէ կերպ վաղեմության ժամկետները չեն հասցնելու լրացած լինել, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից կգնա։ Պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»։
Աննա Մկրտչյանը հայտարարեց՝ այլևս նրանցից հաշվետվություններ լսել չեն ուզում ու ասաց․ «Իրենց մնացել է միայն թղթի վրա հանձնել հետևյալ իրավական ձևակերպում ունեցող մտքերը՝ ցուցմունքները, որոնք պիտի լինեն արժանահավատ, որոնց արդյունքում իրենց նկատմամբ կիրառված պատիժը կարող է լինել ավելի մեղմ։ Եթե մտածում են, որ ամեն անգամ ՊՊԾ-ին հրավիրեն դահլիճ, կարողանալու են մեզ լռեցնել, կամ որևէ կերպ որոշենք, որ այլևս գլուխ չենք դնում իրենց հետ, նման իրավիճակի ականատես չեն լինելու։ Մենք մեր գործունեության մեջ հաստատակամ ենք, ձևակերպումների մեջ՝ անփոփոխ և համառ։ Նպատակը մեզ համար շարունակում է մնալ նույնը՝ սրանց հեռացումը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ