Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխեքին դիտավորյալ սպանել են». Ազատ գյուղի զորամասում զոհվածի մայր

Ապրիլ 21,2023 11:19

«Երեխեքին դիտավորյալ սպանել են: Սպանել են, հետո՝ վառել են»,- այսօր կառավարության շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի մայրը՝ Արմինե Աղախանյանը:

«Թող գան ու մեզ հակառակն ապացուցեն»,- ասում է զոհվածի մայրը՝ հավելելով, որ իրենք կառավարության շենքի մոտից չեն հեռանալու, մինչեւ Նիկոլ Փաշինյանն իրենց չընդունի:

«Երեք ամիս լռեցինք՝ բավական է։ Ինքը պարտավոր է մեզ ընդունի։ Գերագույն …, չեմ վախենում ասել՝ ինքը մարդ չէ։ Ինքն ամեն օր իր չորս երեխաներին գրկում է, իսկ մենք 15 ծնողով ամեն գիշեր արցունքներով պառկում ենք, մեր տղաների նկարներին ենք նայում։ Մեր երեխաներին սպանել են։ Ինչո՞ւ էր կապիտանը երեխաների համար կրակ վառում, իրենց մոտ երբեք կապիտան չի եղել։ Երեխաները միշտ մենակ են եղել։ Ինքը հատուկ հանձնարարությամբ էդ օրը գնացել է մեր երեխաներին վառելու համար»,- ասաց նա։

Ծնողների պնդմամբ, փաստերը խոսում են այն մասին, որ «գործը պետությունն է փակում» ու ԱԻՆ-ի աշխատողներն էլ ինքնագլուխ չէին կարող գալ ու զոհվածների դիերն ինքնագլուխ հանեին դեպքի վայրից:

Ծնողի պնդմամբ` իր որդին 23.30-ին արթուն է եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել 23.30-ից 00.00 ժամն ընկած հատվածում:

«Մահճակալները երկաթից են եղել, էնտեղ վառվողը եղել է անկողինը, անկողինն էլ եղել է բուրդ, բամբակ, իսկ բամբակը չի կարող երեխային 98 աստիճան այրի, որ լրիվ մոխիր դառնա, չի կարա, որ լրիվ անճանաչելի դառնան էդ երեխեքը»,- լացակումաց հայտարարեց զոհվածի մայրը ու հավելեց. «Ձեռքս կոտրվեր, որ երկու անգամ չընտրեի իրան»:

Հիշեցնենք, այսօր զոհվածների ծնողները ցույց էին անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ: Նրանք փակել էին Տիգրան Մեծ պողոտան: Ծնողները չեն հավատում դեպքի պաշտոնական վարկածին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930