Հայաստանի մարզերում այս ծավալի ներդրում երբեք չի իրականացվել, 2018-23թթ–ի ընթացքում կառավարությունը մարզերում 1.2 մլրդ դրամի ներդրում է իրականացրել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Երբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին պետբյուջեից գումար պետք է հատկացվի՝ Նիկոլ Փաշինյանը մոտ 15 րոպե համայնք առ համայնք, փողոց առ փողոց թվարկեց, թե ուր են ուղղվելու այդ գումարները:
Կառավարության այս որոշմամբ՝ գործադիրը ևս 2 մլրդ 729 մլն դրամ տրամադրեց ՀՀ 10 մարզում 2020, 2021 և 2022թ–ին իրականացրած 42 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։
Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին ու մասնավորապես ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հրահանգեց ցուցակներով գնալ հատկացված գումարի հետևից ու ստուգել կատարված աշխատանքները։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ