Լրահոս
Օրվա լրահոսը

Սրա անունը կոռուպցիա կարելի՞ է դնել, թե՞ ասենք՝ պետական խոշոր գումարի ուղղում՝ հանուն  մեկ անձի «փիարի». «Ազգ»

Ապրիլ 21,2023 11:01

Ապրիլի 13-ին Կառավարության նիստում որոշում կայացվեց պետբյուջեից Երեւան քաղաքին հատկացնել 10 միլիարդ դրամ:

Այդ գումարով այս տարի, Երեւանում կապիտալ ծախսեր են իրականացվելու:

Ինչո՞ւ Կառավարությունն այդ ծրագրերի համար Երեւանին 10 միլիարդ դրամ չի տրամադրել, օրինակ, անցյալ կամ նախորդ տարի՝ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում, կամ՝ 4 ամիս առաջ, երբ Հրաչյա Սարգսյանն էր քաղաքապետը:

Որովհետեւ առջեւում Երեւանի ավագանու, ավելի հասկանալի լեզվով ասած՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ընտրություններն են:

Սրա անունը կոռուպցիա կարելի՞ է դնել, թե՞ ասենք՝ պետական խոշոր գումարի ուղղում՝ հանուն  մեկ անձի «փիարի»: Թե՞ երկուսը միասին:

Փաստորեն, ՀՀ քաղաքացիների հարկերից 10 միլիարդ դրամ հատկացվում է  Երեւանի բյուջեին, որպեսզի ընտրություններից 4-5 ամիս առաջ նախ թմբկահարվի, թե ո՞ր վարչական շրջանում ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում, հետո այդ աշխատանքներն իրականացվեն՝ որպես Ավինյանի նախընտրական քարոզարշավին խիստ նպաստող բաղադրիչ:

99 տոկոսին չի էլ հուզում, որ պետական գումարներ են ծախսվում քաղաքական քարոզչության, մեկ անձի  վարկանիշը բարձրացնելու, երեւանցիների աչքը մտնելու համար, որ դա հետո վերածվի քվեի:

Զարմանալու ոչինչ չկա, չէ՞ որ Փաշինյանն ինքն է ասուլիսի ժամանակ  հայտարարել. «Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են. իմ քաղաքական թիմն է այդ պարտականությունը ստանձնել»:

Նաիր ՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930