Լրահոս
Օրվա լրահոսը

Չարիքը չեն բուժում, դրանից ազատվում են. «Ազգ»

Ապրիլ 21,2023 10:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Ազգային ժողովում հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ու անում է հնարավորը Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար: Երկրի առաջնորդն ընդգծեց, որ Հայաստանի համար կարեւոր է տարածքային ամբողջականության՝ 29.800 քառ/կմ-ի պահպանումը, եւ այդ համատեքստում՝ Երեւանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Խիստ տարօրինակ էր նաեւ հարեւան երկրի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Փաշինյանի վերոնշյալ խոսքերից րոպեներ անց արած հայտարարությունն այն մասին, որ արցախցիները կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կա՛մ բնակության այլ վայր փնտրեն:

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին Իլհամ Ալեւի հայտարարություններն արդեն վաղուց չեն զարմացնում:

Հակոբյանն ուշադրություն է հրավիրում Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արած երկու հայտարարություններին՝ հիշեցնելով, որ 2022 թ-ի ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետը հայտարարում էր, թե, իբր, «միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախյան հարցի նշաձողը»: 2023-ի ապրիլի 18-ին էլ վստահեցնում էր, թե նույն միջազգային հանրությունը «չի ընդունում Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքը»: «Այն, որ ՀՀ իշխանությունները օտարածին, ադրբեջանամետ, ապազգային ու հայատյաց են, դա ապացուցել են բազմիցս: Սակայն պետք է արձանագրել, որ Արցախի իշխանությունները, նախագահի՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, այդ հանցավոր խմբի անդամներն են ու իրենց հեզությամբ, ենթարկվելու պատրաստակամությամբ, մեծագույն չարիք են դարձել Արցախի Հանրապետության ու այստեղի ժողովրդի համար: Իսկ չարիքը չեն բուժում, դրանից ազատվում են»,- շեշտում է Հակոբյանը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930