Անզեն աչքով անգամ նկատելի է, որ իշխանության բոլոր օղակներին հրահանգված է շրջանառության մեջ դնել մի պարզ քարոզչական գաղափար․ որ, ճիշտ է՝ անվտանգային հարցերում մենք ձախողվել ենք, եւ երկիրն ունի լրջագույն խնդիրներ, բայց մյուս բոլոր հարցերում հաջողել ենք։ Եվ այս գաղափարը կյանքի կոչելու համար գերմարդկային ճիգեր են գործադրում բոլոր մակարդակների ՔՊ-ականները։ Է՛լ բյուջեի եկամուտների աննախադեպ հավաքագրում, է՛լ տնտեսական ապշեցուցիչ հաջողություններ, է՛լ ժողովրդի՝ իրենց հանդեպ վերաբերմունքի մասին առասպելներ, է՛լ խոսքի ազատության, հավասար մրցակցության ու արդար սոցիալական քաղաքականության մասին ֆանտաստիկ պատմություններ։
Իսկ անվտանգային խնդիրները, այո, կան՝ իրենք չեն ժխտում, բայց նախ՝ ամենօրյա աշխատանք են տանում այդ ուղղությամբ եւ այդ հարցն էլ «հեսա-հեսա» կլուծեն։ Եվ այդ խնդիրներն էլ իրենց մեղքով չեն առաջացել․ մեղավոր են նախկինները, ընդդիմադիրները, Ադրբեջանը, Ռուսաստանը, աշխարհաքաղաքական ճգնաժամը, գլոբալ տաքացումը եւ, առհասարակ՝ աստղերի դասավորությունը։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: