Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Տաթեւ Հակոբյանը այսօր երկրորդ արծաթե մեդալը բերեց Հայաստանի հաշվարկին։ Պոկում վարժությունում 104 կգ-ով Տաթեւը արժանացավ փոքր արծաթի, հրումում 122 կգ-ով բավարարվեց փոքր բրոնզով, սակայն երկամարտում գրանցելով 226 կգ՝ նվաճեց 76 կգ քաշային կանանց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաեւ հեռանկարային մարզուհի, 16-ամյա Էմմա Պողոսյանը, որը երկամարտում արձաբագրեց 217 (96+121) կգ ու մեծահասակների հետ արժանապատիվ պայքար մղելով տեղ զբաղեցրեց 5-րդ հորիզոնականում։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ