Լրահոս
Օրվա լրահոսը

Գամիշլիի մէջ աշակերտական ոգեկոչում ի յիշատակ Հայոց Մեծ Եղեռնի 108-ամեակին եւ ի զօրակցութիւն Արցախին

Ապրիլ 20,2023 21:44

Նախագահութեամբ՝ Բերիոյ Հայոց Թեմի Ճեզիրէի Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Լեւոն Վրդ. Եղիայեանի, կազմակերպութեամբ Գամիշլիի Հայ Դատի Յանձնախումբին, Ազգային վարժարաններու հոգաբարձութեան եւ տնօրէնութեան, Հինգշաբթի, 20 Ապրիլ 2023-ի առաւօտեան Ազգային Փոխանորդարանի շրջափակէն ներս, Մեծ Եղեռնի յուշակոթողին շուրջ ոգեկոչական հաւաք տեղի ունեցաւ, ներկայութեամբ` Արժ. Տ. Պսակ քհնյ. Պէրպէրեանի, վարժարաններու տնօրէններուն, տեսուցչներուն եւ հայերէնաւանդ ուսուցչուհիներուն։ Նախակրթարանի, միջնակարգի եւ երկրորդական վարժարաններու աշակերտները գեղարուեստական յայտագիրով ոգեկոչեցին նահատակներու յիշատակը եւ զօրակցութիւն յայտնեցին Արցախի հայութեան՝ կոչ ուղղելով համայն աշխարհին վերջ տալու Ատրպէյճանի ամիսներ առաջ սկսած շրջափակումին։

Օրուան խորհուրդը ուղղեց Հայ Դատի Գամիշլիի յանձնախումբի անդամ Դալար Մարտիրոսեան-Սիմոնեան, որ լուսարձակի տակ առաւ Հայ Դատի առաքելութիւնն ու հետապնդած արդար պահանջատիրական երթը՝ ի խնդիր հայ ազգի արդար պայքարին։

Ասմունքներով, երգերով եւ խօսքերով յաջորդաբար աշակերտները ելոյթ ունեցան։ Ապա տեղի ունեցաւ Բարեխօսական կարգ ի յիշատակ ապրիլեան սուրբերուն։

Հուսկ Հոգեշնորհ Հայր սուրբը խօսքը ուղղելով ներկայ աշակերտներուն յայտնեց, որ իրենք հայ ժողովուրդի ապագայ յոյսն են եւ ժառանգորդները նախնեաց ուխտին, ջահակիրներն են արդար դատին վասն արդար հատուցման։

 

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԲԵՐԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՆԵՑՈՒԿ ԿԸ ԿԱՆԳՆԻՆ ՀԱԼԷՊԻ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՈՒՆ»

«Գանձասար»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930