Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ մարդը հաղթանակի կրող չէ, նրա բոլոր բջիջները պարտությամբ են լցված»․ բանաստեղծ Խաչիկ Մանուկյան

Ապրիլ 20,2023 21:33

«Մենք գործ ունենք ստի հետ, ապրում ենք ստի կայսրության մեջ, եկել են սուտ մարդիկ, տեխնոլոգներ, գյուղատնտեսներ, սուտ գիտնականներ, ամբողջ ՔՊ-ական խումբը ստի կայսրության ձևավորման խումբն է»,- «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի կազմակերպած «Նիկոլ Փաշինյան. մահաբեր հնգամյակ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

Ըստ նրա՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի՝ որպես պետական դավաճան, որով հանձնառություն է ունեցել երկիր, ազգ կործանելու․ «Նա դավաճան էր, որը հաղթության միտված չէր, նրա ամբողջ գործունեությունը դեպի պարտություն էր տանում։ Էդ մարդը հաղթանակի կրող չէ, նրա բոլոր բջիջները պարտությամբ են լցված»։

Խաչիկ Մանուկյանին վրդովեցնում է այն, որ ՀՀ ԱԺ խոսնակը թքում է քաղաքացու վրա և ազատ պտտվում է։ Նա վրդովվեց․ «Խոսնակը թքեց ամբողջ ՔՊ-ի վրա, իրավական համակարգի վրա, նա ազատ ֆռֆռում է, որովհետև նրանք գիտեն, որ արժեքային համակարգ են փշրել։ Մահաբերի շունչը այնքան տիրական ու տեսանելի է դարձել, որ իրենց հեքիաթ բարբաջանքներն այլևս լսելի չեն»։

Անդրադառնալով հերոսածին մայրերի հանդեպ հնչող քննդատություններին՝ Խաչիկ Մանուկյանը, որի որդին՝ Վաչագան Մանուկյանը, ևս զոհվել է 44-օրյա պատերազմում, ասաց․ «Աշխարհում այնքան փող չկա, որ տան, ու մենք դավաճանենք մեր զավակներին։ Ձեր նման տրանսգենդերի հովանավորները կարող են փողով ինչ-որ բան ծախել, դուք Աստծուն էլ եք ուրացել։ Հիմա ուզում եմ հերոսածին ծնողներին ասել՝ երբեք հետ չկանգնեք այն պայքարից, որ ձեր զավակներն են սկսել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930