Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. պետությանը պատճառվել է ավելի քան 2.500.000 դրամի վնաս

Ապրիլ 20,2023 21:12

Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 18-ին քննչական բաժնից ստացվել է գրություն, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրավասու պաշտոնատար անձինք Հայաստանի կոմպոզիտորների միության 2017թ. հուլիս և սեպտեմբեր ամիսներին կնքված պայմանագրերով սահմանված պարտավորությունները պատշաճ չկատարելու պայմաններում միջոցներ չեն ձեռնարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331 և 332 հոդ. սահմանված հայցով իրավունքի պաշտպանության 3 տարվա ժամկետում պետության գույքային իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Արդյունքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կիրառելով հայցային վաղեմություն՝ 2022թ. հոկտեմբերի 20-ի վճռով ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021թ. նոյեմբերի 1-ի հայցադիմումով մերժել է:

Ըստ նույն աղբյուրի, պետությանը պատճառվել է ավելի քան 2.500.000 դրամի գույքային վնաս:

Կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝ հաջորդիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930