Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել պետական հաստատություններ. Ալեքսանդր Կոչուբաև

Ապրիլ 20,2023 21:01

 Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արամ Նիկոլյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Արամ Նիկոլյանի գործով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հանցակազմի բացակայությամբ,

Արամ Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, այլ միայն ոստիկանական միջամտությամբ չեն թողնում մուտք գործել Հ1-ի շենք,

Դրոշ այրելու համար Արամ Նիկոլյանը գումար չի ստացել, այդ կեղծ լուրը տարածում է «Հայկական ժամանակը», որի դեմ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվում,

Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել գրադարան և բոլոր ոստիկանական պահակակետեր ունեցող հիմնարկներ՝ ոստիկանության ղեկավարության ցուցումով:

Սա սեփական երկրում անձնական հետապնդման, խոսքի ազատության բիրտ արգելման և ճնշումների ցցուն օրինակներ են:

Հ.Գ. Կարևորը Արամ Նիկոլյանի դուխը տեղն է և այս ամեն ինչի վրա պարոն Նիկոլյանը լայն ժպտում է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930