Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը վերադարձել է սեփական օրակարգով, բայց օրակարգ չունի. Ալեն Սիմոնյան

Ապրիլ 20,2023 20:35

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ` ԱԺ ապրիլի 20-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթ է ունեցել:

Խորհրդարանի նախագահն արձագանքել  է պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո ԱԺ նիստերի դահլիճում  այսօր` ապրիլի 20-ին  տեղի ունեցած միջադեպին: Ալեն Սիմոնյանի խոսքով այս ամենը հետեւանք է  այն բանի, որ խորհրդարան վերադարձած ընդդիմությունը, որը վերադարձել է իր օրակարգով, իրեն պարզապես սպառել է եւ օրակարգ չունի:

ԱԺ նախագահն ընդգծել է` ընդդիմությունն ընտրել է տարբեր մարտավարություններով խանգարելու, ներկայություն ապահովելու, սադրանքներ կազմակերպելու, ամբիոնից ստեր հնչեցնելու, նույն սկավառակն անընդհատ պտտելու գործելաոճը:

ԱԺ նախագահը նշել է, որ երբ ամբիոնին մոտեցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, թվացել է, թե նա պետք է հերքի նախկինում արած իր հայտարարությունները: Հարցն այն է, որ այսօր դատարանը վճիռ է կայացրել, որով Արեգնազ Մանուկյանին պարտավորեցրել է հերքել իր հնչեցրած սուտը, որով ԱԺ նախագահը եւ նրա գործընկերները մեղադրվել են միլիոնատերեր լինելու մեջ: «Զավեշտը նրանում է, որ դատարանը վճռել է, որ ինքը պետք է մոտ մեկ մլն դրամ վճարի: Կարծում եմ, որ իր ասածը տեղի ունեցավ, եւ պարտավոր է, եթե չբողոքարկի, վճարել այդ մեկ մլն դրամը»,-ասել է նա:

ԱԺ նախագահը նշել է, որ դասական քաղաքականության մեջ ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություն, սակայն ընդդիմությունը չի պահանջում անցկացնել նոր ընտրություններ, քանի որ գիտի, որ նրանց մեծամասնությունը պարզապես չի լինի նոր խորհրդարանում:

Մանրամասները` տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930