Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փակ դռան հետևում նստես, չի ազդելու վրան, ինքը համոզված է իր ցնորական 29800 քառակուսի կիլոմետրի վրա»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ապրիլ 20,2023 19:55

«Այս երեք օրվա մեջ տպավորություն է, որ մենք Շվեյցարիա, Լյուքսեմբուրգ ենք, այն դեպքում, երբ երկրի մի մասը օկուպացված է, Արցախի հարցը նման զգայուն վիճակում է, երբ թշնամին նույն այդ հաշվետվության օրը սպառնում է ՀՀ-ի վրա էլ Ադրբեջանի դրոշ ծածանել»,- «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի կազմակերպած «Նիկոլ Փաշինյան. մահաբեր հնգամյակ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ խորհրդարանում կառավարության հաշվետվությանը։

Ըստ նրա՝ նման իրավիճակում կառավարությունը ԱԺ կբերեր ՊՆ-ին, ԱԳ նախարարին, բայց ըստ Գեղամ Մանուկյանի՝ մի մեծ խաղ է կատարվել․ «Բերել է կրթության նախարար, տարածքային կառավարման նախարար և առողջապահության նախարարներ, թվեր են ներկայացնում։ Մարդկանց սնուցում են կեղծ թեզերով, սոցիալական հարցերով։ Ինչքան էլ գունեղ ասում են՝ ասֆալտ են անում, դրա հետ մեկտեղ չեն ասում, որ Քարվաճառի ասֆալտապատ ճանապարհը տվել են թուրքին, երբ ասում են՝ տեսեք Սյունիքում ասֆալտ ենք անում, չեն ասում, որ Գորիս-Կապանը տվել ենք թուրքին, դրա համար այստեղ են ասֆալտ անում»։

Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ հասարակությունը էլեկտրականացված է, հասարակության մեջ ամեն րոպե, ամեն քայլափոխի հեղինակության անկում կա։ Նա այս առիթով մի դրվագ պատմեց․ «Փողոցում ամեն քայլափոխի մարդիկ մոտենում, ասում են՝ սրան ե՞րբ եք լարելու, ոչ թե ասում են՝ ենք, այլ ասում են՝ եք։ Ես էլ պատասխանում եմ՝ երբ առաջին դեմքով խոսես, հաստատ կլարենք։ Անցյալ տարի մեռյալ վիճակ էր, մարդ չէր հավատում, որ որևէ վայրկյան կայծ լինի, մարդ փողոց դուրս կգա։ Մեկ անակնկալ հավաքը բերեց նրան, որ անասելի էներգիա կար»։

Գեղամ Մանուկյանի հավաստմամբ՝ անգամ մարդկայնորեն իրենց համար դժվար էր մասնակցել կառավարության հաշվետվությանը, այն դեպքում, երբ իր բնորոշմամբ՝ նայում են աչքերիդ մեջ ու խաբում․ «Ագնեսա Խամոյանը մի քանի ամիս առաջ բան հարցրեց Նիկոլ Փաշինյանին՝ ասում է՝ ես տենց բան չեմ ասել, վիդեոն միացրել եմ, ասում եմ ՝ ասել ես, ասում է՝ ժողովուրդը տեսել է, բայց ինձ քվեարկել է։ Ճիշտ խոսք բերանում չկա։ Բայց պետք է ասենք՝ հայրենիքի մասին, Արցախի մասին մտածող, պատերազմի զոհերի համար սիրտ ցավեցնող մեր հասարակության մեջ տեսակարար կշիռը որքա՞ն է։ Ամենադժվար հարցն է, որ իրականությանը նայելու խնդիր ունենք։ Լաչինի միջանցքի՝ փակ լինելու ժամանակ հրապարակվեց հարցում՝ ո՞վ է մեղավոր այդ հարցում։ Հարցման մասնակիցների տասը տոկոսը մեղադրում է իշխանությանը, 30-ը՝ ընդդիմությանը։ Դա լուրջ հասարակական վերլուծության հարց է։ Կայծ է պետք, որ հասարակությունը պայթի, դա առաջինը հենց իշխանությունն է գիտակցում»։

Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելով, նրան բառերով չես կարող ճիշտ ուղու վրա դնել․ «Հիշում եք, որ հոկտեմբերի 19-ին ինքը խոսում էր ընդդիմության հետ, որ հետո բոլոր ժամանակներում մեղադրի իշխանությանը, ֆռռացնի, ասի, որ ընդդիմությանը ներկայացրի, ասացին ազատագրված տարածքները հե՞տ ես տալիս, ես էլ նրանց լսեցի։ Փակ դռան հետևում նստես, չի ազդելու վրան, ինքը համոզված է իր ցնորական 29800 կիլոմետր քառակուսու վրա, որ հետո ասի՝ իրենց հետ եմ խոսել, հետո էլի նոր վտանգավոր զիջումների գնալու դեպքում»։

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ փողոցը սեփական ինքնահանգստացման կամ ինքնաբավարարման համար չպետք է լինի։ Իրականում արդյունքն է կարևոր, նպատակին հասնելը։ Նա հիշեցրեց, որ երեկվանից պտտվում է Նիկոլի Փաշինյանի՝ Սահակաշվիլու հետ կապված հոդվածը։ Այս առիթով Գեղամ Մանուկյանն ասաց, որ այդ հոդվածն իր կայքից հանված է ստորագրությունն էլ տակը չկա։ Բայց վստահեցրեց՝ կապացուցենք, որ ինքն է գրել։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930