Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես Ադրբեջանի ժողովրդի ու պետության ոչ մի խնդիր չունեմ, կոնֆլիկտն ուրիշ տեղ է»․ Հովիկ Աղազարյան

Ապրիլ 20,2023 19:11

«Ինչո՞ւ ենք ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Որովհետեւ մենք պատերազմի մեջ ենք իրենց հետ։ Ո՞վ ասեց, որ մենք իրենց հետ պատերազմի մեջ ենք։ Մենք երբեք չենք եղել իրենց հետ պատերազմի մեջ»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի  քննարկման ժամանակ այսօր նման պնդում հնչեցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա հավելեց․ «Արցախի ժողովուրդը ոտքի էր կանգնել ինքնորոշման իրավունքին տեր կանգնելու համար, ՀՀ-ից եւ սփյուռքից էլ հազարավոր հայորդիներ գնացել են՝ կանգնելու իրենց եղբայրների կողքին։ Ուրիշ բան, որ մենք ժառանգորդն ենք նախորդ իշխանությունների, բայց մենք պատասխանատո՞ւ ենք իրենց բոլոր քայլերի համար։ 94թ․-ին ՀՀ-ն զինադադարի պայմանագիրը ստորագրեց որպես միջնորդ, բայց պարզվեց, որ ոչ։ Հետագայում էնպես արեցին, որ Արցախը դուրս գա բանակցային գործընթացից՝ մեր որոշ իշխանավորներ, որոնք լեգիտիմ չեն եղել․․․երկու լեգիտիմ հատված է միայն եղել՝ 90-95թթ․ եւ 2018թ․-ից հետո։ Այդ ոչ լեգիտիմ իշխանություններն Արցախի ժողովրդի հերոսական պայքարի դափնիները դրել են իրենց վրա, որ ավար բաժանեն։ Ես որպես իշխանավոր պատասխանատո՞ւ եմ իրենց արարքների համար։ Ես Ադրբեջանի ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունեմ, Ադրբեջան պետության հետ էլ։ Կոնֆլիկտն ուրիշ տեղ է։ Մեր կառավարության քաղաքականությունը ճիշտ է»։

Հ․ Գ․ որոշ ժամանակ առաջ Հովիկ Աղազարյանը փաստազուրկ պնդում էր հնչեցրել, թե ստորագրելով զինադադարի պայմանագիրը՝ ՀՀ-ն միջազգային հանրության աչքին դարձել էր օկուպանտ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930