Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիր թեւի հետ թու-թու-թու լավ գնում էր, բայց ոնց որ աչքով տվեցին»․ Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 20,2023 17:56

«Արդեն մեկ շաբաթ ոնց որ ԱԺ-ն ընդդիմադիր թեւի հետ թու-թու-թու լավ գնում էր, բայց ոնց որ աչքով տվեցին։ Էնքան խոսեցինք հոգեմետ դեղերի մասին, մեկ էլ հոգեմետ վիճակ առաջացավ։ Ու պարզ չի, թե ինչու նման հոգեմետ իրավիճակ առաջացավ»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահիճում այսօր քաշքշուկ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում եւ չի իջնելու ամբիոնից ու այլեւս չի հանդուրժելու իշխանության ստերը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը լեզվակռվի մի դրվագում բղավում էր՝ «պետք լինի՝ կթքեմ», ներս էր հրավիրել ՊՊԾ աշխատակիցներին, որոնք ընդդիմադիր պատգամավորներին քաշքշելով՝ ազատել էին ԱԺ ամբիոնը։

Անդրանիկ Քոչարյանը շարունակեց․ «Չէ՞ որ դրանից առաջ «Հայաստան» խմբակցության առաջակով Տեղ գյուղի հետ կապված մենք հրաշալի քննարկում ունեցանք, եւ շատ շահարկումներ կարծես թե դուրս եկան։ ԳՇ պետը կարողացավ իրենց ներկայությամբ պատասխանել շատ հարցերի։ Թերացումների մասին եւս խոսվեց, եւ վարչապետն ասաց, որ խնդիրներից դասեր պետք է քաղենք․․․ բայց հետո ակտիվ հարցեր էին տալիս կատարողականի մասին։ Եթե իրենց ասածով սա թղթի կտոր է, ինչո՞ւ էին հարցեր տալիս։ Սա կառավարության ծրագիրն է, եւ մենք արձանագրված հաջողություններ ունենք»։

Ապա Անդրանիկ Քոչարյանը դատապարտեց Թագուհի Թովմասյանի բառամթերքը․ «Ասում է՝ «իմ հայրենիքը»։ Դա մեր հայրենիքն է։ Եթե այն անպաշտպան է, ինչո՞ւ են մեր զինվորները զոհվում։ Տիկինը չի հասկանում սա․․․մի քանի օր լավ գնում էր, բայց ոնց որ թե որոշ մարդիկ ստվերում բավարարված չէին այս ընթացքից։ Ու պատահական չի, որ դա արվեց հենց «Պատիվ ունեմ»-ի կողմից։ Տիգրան Աբրահամյանն էկրանից խոսում է ինչ-որ բաների մասին, պատկերացում չունենալով, բայց մի տարի չի մասնակցում քննիչ հանձնաժողովի աշխատանքին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930