«Հանձնաժողովի հայտնի նիստից հետո ես ասացի, որ նախաձեռնելու եմ․․․նախ ներողություն եմ խնդրում մեր խմբակցության ղեկավարից, որ բացում եմ, բայց նախաձեռնելու եմ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հետո նախաձեռնել եմ։ Ամենայն հավանականությամբ՝ հարցն առաջիկայում խմբակցությունում կդառնա քննարկման առարկա»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահիճում այսօր քաշքշուկ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում եւ չի իջնելու ամբիոնից ու այլեւս չի հանդուրժելու իշխանության ստերը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը լեզվակռվի մի դրվագում բղավում էր՝ «պետք լինի՝ կթքեմ», ներս էր հրավիրել ՊՊԾ աշխատակիցներին, որոնք ընդդիմադիր պատգամավորներին քաշքշելով՝ ազատել էին ԱԺ ամբիոնը։
Հովիկ Աղազարյանը նշեց․ «Թագուհի Թովմասյանը հավանաբար տեղյակ լինելով այդ մասին՝ սարքեց այս շոուն երկու նպատակով։ Որ ճնշում գործադրի մեր խմբակցության որոշ գործընկերների հանդեպ եւ որ հանրությանը ցույց տա, որ համարձակ ելույթ ունեցավ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ