«Այսպես ասած ակցիա էին իրականացնում, իսկ իրականում խոչընդոտում էին սահմանադրական գործընթացը ՀՀ ԱԺ-ում։ Նրանց հայտարարվում է նկատողություն, ինչպես նաեւ նրանք զրկվում են այսօր նիստերին մասնակցելու․․․այն պատգամավորները, որոնք չեն մասնակցել այս ամենին, կվերադառնան նիստերի դահլիճ»,-ԱԺ նիստը վերսկսելուց հետո հայտարարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահիճում այսօր քաշքշուկ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում եւ չի իջնելու ամբիոնից ու այլեւս չի հանդուրժելու իշխանության ստերը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը լեզվակռվի մի դրվագում բղավում էր՝ «պետք լինի՝ կթքեմ», ներս էր հրավիրել ՊՊԾ աշխատակիցներին, որոնք ընդդիմադիր պատգամավորներին քաշքշելով՝ ազատել էին ԱԺ ամբիոնը։
Ալեն Սիմոնյանն ընթերցեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ո՞ր պատգամավորներին է զրկում մեկ օրով նիստերին մասնակցելու իրավունքից․ Թագուհի Թովմասյան, Աննա Մկրտչյան, Գառնիկ Դանիելյան, Գեղամ Մանուկյան, Տիգրան Աբրահամյան, Հայկ Մամիջանյան, Աննա Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Արթուր Սարգսյան, Անդրանիկ Թեւանյան։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ