Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի և Արցախի քարտեզը ձևափոխվել է հօգուտ Ադրբեջանի, ու Դուք խոսում եք հայրենասիրությունի՞ց. Դասե՞ր եք տալիս. Թագուհի Թովմասյանի ելույթը՝ ԱԺ-ում

Ապրիլ 20,2023 15:48

Թագուհի Թովմասյանի ելույթը՝ ԱԺ-ում

Ձեր կողմից ստորագրված տարաբնույթ փաստաթղթերի արդյունքում պատերազմից հետո ՀՀ-ի եւ Արցախի քարտեզը ձեւափոխվել է հօգուտ Ադրբեջանի, ու Դուք խոսում եք հայրենասիրությունի՞ց, դասե՞ր եք տալիս ամբիոնից։ Ձեր հրամանով են զորքերը հետ քաշվել, ու խաղաղություն չեք բերել դրանով։

Առաջնագիծ դարձած իմ ծննդավայր Վարդենիսի շրջանում 5 օր է՝ կրակոցներ են, Սոթքի հանքավայրի մոտ 800 աշխատակիցներ արդեն 6 օր է՝ չեն կարողանում գնալ աշխատանքի՝ վաստակելու իրենց հանապազօրյա հացը, տնօրինությունը փակել է հանքավայրը, ու Դուք չեք կարողանում իմ հայրենակիցների անվտանգությունն ապահովել։

Խոսում եք բարոյականությունի՞ց։ Դուք ձախողել եք ամեն ինչ ու ամենուր։

Այստեղ խոսում եք վերացական ձեռքբերումներից, ավելի կոնկրետ ասեք․անցնող տարիներին ձեռքբերումներ ունեն մեծամասամբ իշխանության մեջ գտնվողները, Ձեր թիմակիցները։

Իրականությունից կտրված ելույթներն արդեն չեն համոզում մեզ, Ձեր ստելու ժամկետը սպառել եք։

Անթուլատրելի է այլեւս հանդուրժել խոսքերը, որոնք հնչում են ԱԺ ամբիոնից՝ Արցախը փաստացի ճանաչելով Ադրբեջանի կազմում։ 120 հազար արցախահայերին միայնակ թողնելն ամենամեծ անբարոյականությունն է և անխղճությունը։ Ես՝ որպես ՄԻՊՀՀ հանձնաժողովի նախագահ, միայն վերջին 4 ամիսների ընթացքում 650-ից ավելի գրություններ եմ ուղարկել միջազգային իմ գործընկերներին՝ ահազանգելով Արցախում առկա հումանիտար ճգնաժամի մասին։

Այս բոլոր արձանագրումներից հետո ես իրականացնում եմ քաղաքական ակցիա եւ, ի նշան բողոքի, չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։

Սիրելի՛ գործընկերներ, եթե համաձայն եք իմ դիտարկումների հետ, կարող եք միանալ իմ ակցիային։ Ես չեմ կարող հանդուրժել սուտը, կեղծիքը, բանսարկությունը, մարդկանց անվանարկումն այս բարձր ամբիոնից․բավակա՛ն է։

Սթափվե՛ք, հասկացե՛ք, թե ինչ եք անում, գիտակցե՛ք Ձեր պատասխանատվության չափը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930