Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ Նիկոլի կոնյակի ցանկը չի, կարաք թողեք նկարենք». լարված իրավիճակ՝ ԱԺ միջանցքում

Ապրիլ 20,2023 17:02

Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ նիստերի դահլիճից ընդդիմադիր պատգամավորներին բռնի ուժով դուրս հանեցին, երբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում եւ ԱԺ ամբիոնը չի լքելու, թույլ չի տալու, որ այդ ամբիոնից ստեր հնչեն:


ԱԺ միջանցքում նույնպես լարված իրավիճակ էր: Ընդդիմադիրները փորձում էին ներս մտնել ու կատարել իրենց աշխատանքը, անվտանգությանն աշխատողները խոչընդոտում էին՝ ասելով, որ մինչեւ օրվա ավարտը զրկված են այդ հնարավորությունից՝ ԱԺ նախագահի որոշմամբ:

«Մի հատ չմո երկիրն է վարի տալիս, դուք ստեղ ինչ եք որոշում»,- արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Հայաստան խմբակցությունից Արեգնազ Մանուկյանը փորձում էր դռան մոտից հեռախոսով նկարել այսպես ասած «պատժված» պատգամավորների ցանկը, տեսադաշտը փակում էին: «Էդ Նիկոլի կոնյակի ցանկը չի, կարաք թողեք նկարենք, գաղտնիք չի»,- արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը:

Ներսից դուրս եկան նաեւ մյուս ընդդիմադիրները՝ ասելով, որ եթե իրենց գործընկերներին թույլ չեն տալիս մտնել, իրենք էլ չեն մնա:

«Պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ դահլիճ՝ աշխատանքի՝ ժողովրդավարական երկրում: Ամեն օր եվրոպացիներին խաբում են, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930