«Ազատություն». «Ռոսսելխոզնադզոր»-ը՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը, Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը խնդրել է այս տարվա ապրիլի 24-ից դադարեցնել ռուսաստանցի գնորդների համար նախատեսված հավի տոտիկների սերտիֆիկացումը: Այդ օրվանից նշված արտադրանքի տարանցումը Ռուսաստանի Դաշնության տարածքում կարգելվի:
Պատճառը, ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի, այն է, որ «Սունազ» ադրբեջանական թռչնաբուծական ընկերությունը Ռուսաստան է ուղարկել Իրանում թռչնագրիպի բարձր տարածման շրջանում արտադրված մթերք: Ադրբեջանական ընկերությունը 2023 թվականին Ռուսաստանի տարածքով Բելառուս է ուղարկել ավելի քան մեկ տոննա այդպիսի մթերք:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: