Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եմ ստեղ որոշում, տարեք»․ ի՞նչ տեղի ունեցավ ԱԺ նիստի հեռարձակումն անջատելուց հետո

Ապրիլ 20,2023 16:31

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահիճում այսօր քաշքշուկ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում եւ չի իջնելու ամբիոնից ու այլեւս չի հանդուրժելու իշխանության ստերը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը լեզվակռվի մի դրվագում բղավում էր՝ «պետք լինի՝ կթքեմ», ներս էր հրավիրել ՊՊԾ աշխատակիցներին, որոնք ընդդիմադիր պատգամավորներին քաշքշելով՝ ազատել էին ԱԺ ամբիոնը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի՝ դահլիճից  հրապարակած տեսանյութից երեւում է, թե ինչ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ Ալեն Սիմոնյանը հրահանգել է անջատել նիստի ուղիղ հեռարձակումը։ Ամբիոնին են մոտենում մյուս ընդդիմադիր պատգամավորները, շրջապատում Թագուհի Թովմասյանին։ «Ազատի ամբիոնը», – Թագուհի Թովմասյանին հրահանգում  է Ալեն Սիմոնյանը ու նորից հրավիրում անվտանգության աշխատողներին։ Ընդդիմադիր պատգամավորները ՊՊԾ աշխատակիցներին ասում էին, որ Ալեն Սիմոնյանն իրավունք չունի իրենց հրամաններ տալու։

Ալեն Սիմոնյանն այդ ընթացքում ՊՊԾ-ին նորից հրահանգում էր դուրս հանել ամբիոնին մոտեցած բոլոր պատգամավորներին։ «Ես եմ ստեղ որոշում, տարեք», – ասում էր Ալեն Սիմոնյանը։ «Դու թքագեղձերդ կառավարի», – արձագանքում էր Ասպրամ Կրպեյանը։

Այնուհետեւ ՊՊԾ աշխատակիցները ուժով, քաշքշելով դուրս հանեցին ամբիոնին մոտեցած ընդդիմադիր պատգամավորների մի մասին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930