«2022-ին Ղազախստանի դեպքերի շրջանակներում ՀՀ-ն ե՛ւ որպես նախագահող, ե՛ւ որպես մասնակից երկիր լիարժեք կատարել է գործառույթը: ԵՄ առաքելությունը նույն հարթության մեջ դնել ՀԱՊԿ առաքելության հետ չի կարելի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը:
Նրա խոսքով՝ մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պիտի շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից. «ՀԱՊԿ-ի վերաբերյալ ասել եմ ես: Ինչ վերաբերում է՝ ԵՄ առաքելությանը, երկարաժամկետ առաքելությունը գործնականում երկու ամիս է, ինչ տեղակայվել է, կարծում եմ, դեռ ամբողջությամբ էլ չի տեղակայվել, տեղակայման պրոցեսի մեջ է: ԵՄ հայտարարությունը, որտեղ էմոցիոնալ առումով գնահատական չկար, բայց քաղաքական հստակ հայտարարություն կար արված այն մասին, որ 1991-ի սահմանը պետք է պահպանվի եւ մենք համաձայն ենք դրա հետ: Այսինքն, դա շատ կարեւոր ֆունդամենտալ արձանագրում եւ գնահատական է: Դա նշանակում է, որ արձանագրվել է ՀՀ պետական սահմանի խախտումը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ