Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայրենիքին որդի տված մորը Եռաբլուրում քաշքշեցին, իսկ հղի Սոնային «ժող ջան»-ի սիրելին իր ավտոշարասյունով սպանեց»․ Արեգնազ Մանուկյան

Ապրիլ 20,2023 15:52

«2018թ․-ին իշխանության եկածները խաբեցին ժողովրդին, թե սիրում են, խոնարհվում եւ հպարտանում բոլորով։ Քաղաքացուն հռչակեցին հպարտ, հռչակեցին երեք միլիոն վարչապետերից մեկը, բայց սարքեցին տուգանքի մատերիալ, իսկ հազարավոր երիտասարդների «հաղթելու ենք» կարգախոսի ներքո եւ «Նիկոլ՝ դավաճան» որակումից խուսափելու համար դարձրին պատերազմի զոհ»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Նա շարունակեց․ «Ադրբեջանական բանտերում տանջվող մեր գերիների մասին մոռացել են, քանի ինչպես իրենք են ասել՝ թող մի քիչ համբերեն։ Հետո էլ ասեցին, թե գերիներն իրենց համար գոյություն չունենքշ։ Բերեցին պատերազմ, պարտություն, սուգ, հայրենիքին որդի տված մորը Եռաբլուրում քաշքշեցին, իսկ հղի Սոնային ու նրա դեռ չծնված երեխային «ժող ջան»-ի սիրելին իր ավտոշարասյունով սպանեց եւ առանց կանգնելու՝ շարունակեց ընթացքը։ Արմեն Գրիգորյանին դատարանում հասցրին մահվան դուռը։ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա եւ մնում անպատիժ։ Ներքնաշորով արագաչափ փակողներ եկան իշխանության եւ ավելացրին արագաչափերի թիվը, մի մասն էլ գնաց արտերկիր՝ դառնալով օգտագործված մատերիալ։ Մի մասն էլ դարձել է դոլարային միլիոնատեր»։

Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ սուտ է Փաշինյանի պնդումը, թե Արցախն արդեն իսկ հանձնված էր մինչեւ իր իշխանության գալը․ «Այս իշխանությունը խաբել է։ Այն լեգիտիմ չէ եւ պետք է հեռանա ժողովրդական նոր շարժմամբ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930