Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Այդ օրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 46 խցում պահվող դատապարտյալ 34-ամյա Խաչատուր Պետրոսյանը ժամը 02։00-ի սահմաններում օրվա հերթապահ խմբի պատասխանատու Վարանցով Ղ․-ից խնդրել է շտապ ընդունելություն։
Նրա խնդրանքը կատարվել է։ Երբ ընդունելու նպատակով բացվել է խցի դուռը, Խ․ Պետրոսյանն իր մոտ եղած սուր կտրող-ծակող մետաղյա առարկայով հարձակվել է Վարանցով Ղ․-ի, նույն հիմնարկի հերթափոխի 1-ին խմբի մասնագետներ Տիգրան Պ․-ի և Արտակ Մ․-ի վրա ու պատճառել մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 195 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բանտի աշխատակիցներին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: