Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք սերտ համագործակցության». ՀՌՀ-ում մեկնարկել է Artificial Intelligence & Natural Language 2023 միջազգային կոնֆերանսը

Ապրիլ 20,2023 15:31

Հայ-Ռուսական համալսարանում ապրիլի 20-ին մեկնարկել է Artificial Intelligence & Natural Language (AINL 2023) միջազգային կոնֆերանսը։

Կոնֆերանսը միավորել է տեքստի ինտելեկտուալ վերլուծության, խոսքի վերծանման տեխնոլոգիաների, տեղեկատվության որոնման, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի ոլորտի մասնագետներին, ինչպես նաև դարձել է փորձի փոխանակման և փոխշահավետ համագործակցություն հաստատելու հարթակ։

«Մեր համալսարանը պատրաստ է սերտ համագործակցության։ Եվ ինչու՞ չստեղծենք ասոցիացիա, որովհետև այսօր դա շատ կարևոր է»,- իր ողջույնի խոսքում նշել է Հայ-Ռուսական համալսարանի գիտական ​​գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը։

Վերոնշյալ կոնֆերանսը կազմակերպել են Հայ-Ռուսական համալսարանը, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Վ.Պ. Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտը, Huawei Noah’s Ark-ը և GO AI LAB-ը։

Նշենք, որ կոնֆերանսն ավարտվելու է ապրիլի 22-ին։ Ծրագիրը ներառում է ինչպես վարպետության դասեր (մաստեր կլաս) և քննարկումներ, այնպես էլ դասախոսություններ և գործնական սեմինարներ աշխարհի առաջատար գիտահետազոտական ​ինստիտուտների և մասնավոր ընկերությունների գիտնականների ու մասնագետների հետ:

ՀՌՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930