Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ եք գնում այդ խաղաղությանը, երբ ինքներդ էլ չեք հավատում, որ խաղաղություն է լինելու՝ լրագրողը՝ Փաշինյանին

Ապրիլ 20,2023 15:10

Այսօր ԱԺ-ում լրագրողները ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ դուք անդադար խոսում եք խաղաղության դարաշրջանի մասին, միեւնույն ժամանակ ասում եք՝ ես երաշխիքներ չունեմ, որ փաստաթուղթը ստորագրելուց հետո պատերազմ հաջորդ պահին չի լինի, Ադրբեջանը ագրեսիա չի հրահրի, ինչո՞ւ եք գնում այդ խաղաղությանը, երբ ինքներդ էլ չեք հավատում, որ խաղաղություն է լինելու, խոսում եք միջազգային երաշխիքների մասին, որոնք կրկին հավատ չեն ներշնչում, որ Ադրբեջանը ագրեսիա չի հրահրի՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես հավատում եմ խաղաղության օրակարգին եւ բանակցային գործընթացում, երեկ ելույթում էլ ասացի, նյուանսները, նրբությունները պետք է ճիշտ արձանագրել: Մեզ համար կարեւոր է, որ երաշխիքների համակարգը նաեւ պայմանագրում լինի: Իսկ ընդհանրապես, երբ երաշխիք չկա, հենց մեր այսօրվա միջազգային իրադրությամբ ամենակարեւոր առանձնահատկությունն է դա, այսօր աշխարհում չկա մի երկիր, որը կարող է ասի՝ ես երաշխավորում եմ, որ վաղը կլինի սա՝ անգամ սեփական անվտանգության հետ կապված: Նախ, փաստ չի, որ ստորագրվում է խաղաղության պայմանագիր, ես պատրաստ եմ ստորագրել՝ իմ երեկվա խնդիրների հասցեագրման շրջանակներում: Եթե ստորագրում ենք, ստորագրում ենք նրա համար, որ առանց դրա ստորագրման երաշխավորված է, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք չենք ուզում, իսկ ստորագրման պարագայում առնվազն հավանականությունը շատ էական մեծանում է, որ այդպես չի լինի, այսինքն, նեգատիվ զարգացումները չեն լինի այնպես, ինչպես կլինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930