«Երբ համայնքները խոշորացել են, տրանսպորտը դարձել է ներհամայնքային։ Օրինակ՝ Աշտարակի պարագայում հարակից բնակավայրերը պետք է կապվեն իր հետ։ Համայնքի հետ հիմա քննարկում ենք, որ տրանսպորտ ունենա հենց համայնքը, ունենա ՀՈԱԿ։ Այն կսպասարկի իր բնակավայրերն Աշտարակի հետ կապող մասը, բայց եւ հասկանում ենք, որ համայնքի համար դա ֆինանսապես ծանր կլինի»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Աշտարակ համայնքի տրանսպորտի խնդրին՝ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա շարունակեց․ «Ուստի քննարկում ենք, որ Աշտարակի ՀՈԱԿ-ը կարողանա սպասարկել նաեւ Աշտարակ-Երեւան գիծը, որը եկամտաբեր է»։
Գնել Սանոսյանի խոսքով՝ խոշորացման ծրագրով համայնքների կարիքները տարբեր են․ մի դեպքում միկրոավտոբուս են ակնկալում, մյուս դեպքում՝ աղբատար մեքենա կամ կոմբայն․ «Հիմա, օրինակ, Բերդը կառավարության աջակցությամբ տրված միկրոավտոբուսով կազմակերպում է իր բնակավայրերի միջեւ կապը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ