Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արտաբույնք համայնքի ճանապարհը քարուքանդ է․ ո՞վ է պատասխանատու հարկատուների գումարների համար»․ Բագրատյանը՝ նախարարին

Ապրիլ 20,2023 13:10

«Վայոց ձորի Արտաբույնք համայնքում 6 կմ ճանապարհի համար 2 միլիոն դոլարից ավելի գումար է տրվել պետբյուջեից, բայց ճանապարհը շատ վատ վիճակում է։ 3-4 տարվա ճանապարհ է, բայց քարուքանդ է եղել։ Քաղաքացիների մոտ հարց է առաջանում՝ նման որակի ճանապարհի համար ո՞վ պետք է պատասխան տա, հարկատուների գումարների համար ո՞վ է պատասխանատու, որ շինարարական կազմակերպությունը նման անորակ աշխատանք է անում»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Գնել Սանոսյանն արձագանքեց, որ չի եղել այդ հատվածում եւ անձամբ չի տեսել․ «Կարծեմ 19թ․ կամ 20թ․-ին է արվել։ Խումբ կուղարկեմ, տեղում կուսումնասիրեն։ Կհասկանանք, թե որն է խնդիրը։ Բնակիչների բողոքն արդարացի է, նրանք ամեն օր են տեղում եւ նրանց հարկերով է այդ ճանապարհը կառուցվել։ Մենք բնակիչներին միշտ խնդրում ենք, որ «տեխնիկական հսկիչի» դեր կատարեն, որովհետեւ մեր աշխատակիցները կառուցման փուլում մի քանի անգամ են լինում շինհրապարակում»։

Գնել Սանոսյանի խոսքով՝ ցավոք, կան շինարարական կազմակերպություններ, որոնք հաճախ օգտվում են հանգամանքներից եւ ոչ պատշաճ որակի աշխատանք անում։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930