✅«Թեղուտ» ՓԲԸ-ի հրավերով Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն այցելել է լեռնահանքային համալիր: Աշխատանքային հանդիպմանը համայնքի ղեկավարին ուղեկցել են տեղակալ Արտուշ Աբելյանը և օգնական Արթուր Վարդումյանը:
✅Հանդիպելով ընկերության ղեկավար կազմի հետ` կողմերը քննարկել են ընկերության կարգավիճակին, համայնքի հետ համագործակցությանը և այլնին վերաբերող հարցեր:
✅Ընկերության տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն ներկայացրել է ընկերության ներկա վիճակը և դրան առնչվող հարցերը, խոսել ֆինանսատնտեսական ռիսկերի և դրանց կարգավորման տարբերակների մասին:
✅Արկադի Թամազյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, իր հերթին կարևորել է ընկերության վերագործարկման անհրաժեշտությունը, խոսել համայնք-ընկերություն կապի և դրա ամրապնդմանը նպաստող քայլերի մասին:
✅Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է ղեկավարների առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը խոսել են երկուստեք մտահոգությունների մասին:
Կարդացեք նաև
✅Այնուհետև ընկերության ղեկավար կազմի հետ աշխատանքային խումբն իրականացրել է շրջայց համալիրի բացահանքի և ֆաբրիկայի տարածքում:
Ալավերդու Համայնքապետարան