Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեդիի ջրամբարի 85 մետրանոց պատվարից 70 մետրի շինարարությունն ավարտվել է»․ Գնել Սանոսյան

Ապրիլ 20,2023 12:38

«2021-26թթ․ կառավարության ծրագրում 15 փոքր ջրամբարների նախագծման եւ շինարարության նախագիծ կա։ 5 մրցույթ արդեն կայացել է։ Բարդություններ կան։ Փաստացի, մեր երկրում չկան նախագծող ընկերություններ կամ չունեն նման հզորություն, որ այդ ջրամբարները նախագծեն։ Ընդ որում, դեռ միայն նախագծման մասին է խոսքը, կառուցմանը դեռ չենք հասել»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ 2-3 ջրամբարի նախագծման աշխատանքը կավարտվի այս տարի․ «Առնվազն 4 ջրամբարներ կան, որոնց վերաբերյալ մտածում ենք՝ կառուցե՞լ տվյալ տեղերում, թե ոչ։ 15 թիվը նոր չի հայտնվել։ Երբ նախորդ տարի մտանք գործնական փուլ եւ դաշտային ուսումնասիրություններ արեցինք, պարզվեց, որ խնդիրներ կան։ Որոշ տեղերում ջրի հոսքն արդեն այնպիսին չէ, որպիսին նախկինում էր։ Այսինքն, որ ջրամբարը կառուցենք, կարող է չհավաքվի այդքան ջուր։ Տեղ կա, որ ջրամբարի թասի տեղում ՀԷԿ է կառուցված։ Ուստի որոշ դեպքերում վայրը կփոխենք»։

Նախարարի փոխանցմամբ՝ տարեվերջին պատրաստ լինեն նաեւ մի քանի կարգավորիչ ջրամբարների նախագծման աշխատանքները։ Ինչ վերաբերում է խոշոր ջրամբարներին, Գնել Սանոսյանի խոսքով՝ Վեդիի ջրամբարի 85 մետրանոց պատվարի 70 մետրի շինարարությունն ավարտվել է, հույս ունեն, որ այս տարի կավարտեն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930