Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ նախադրյալներ կստեղծվեն դատական գործերը ողջամիտ ժամկետում քննելու համար

Ապրիլ 20,2023 12:34

Արդարադատության նախարարության, գործադիր, դատական իշխանության, Բարձրագույն դատական խորհրդի, հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր քննարկել «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի փաթեթը մշակվել է Արդրադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» վերնագրված ռազմավարական նպատակից, որի շրջանակներում կարևորվել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման արդյունքում գույքագրված խնդիրների հիման վրա փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակումը:

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն լրացուցիչ նախադրյալներ քաղաքացիական դատավարությունում մրցակցության, դատավարական խնայողության և գործի՝ ողջամիտ ժամկետում քննության սկզբունքների իրացման, ինչպես նաև գործերի քննության արդյունավետության բարձրացման համար:

Քննարկումը կազմակերպվել է Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930