«Լոռու մարզի Ջրաշեն համայնքը մանկապարտեզ չունի․ 250 երեխաներ հնարավորություն չունեն մանկապարտեզ հաճախելու»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր դիմելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Նա ասաց, որ ուզում է խնդրի մասին հիշատակել, որպեսզի բնակիչները լսեն եւ հանգիստ լինեն։
«Կուզեի լսել, որ դուք ուշադրություն կդարձնեք ու կկարեւորեք այս մանկապարտեզի հարցը»,-հավելեց Արփի Դավոյանը։
Գնել Սանոսյանը պատասխանեց, որ խնդրից տեղյակ է, համայնքի հետ քննարկել են․ «Լուծումը կարծես նոր շենքի կառուցման ուղղությամբ է պետք աշխատեցնել։ Մենք կաշխատենք»։
Գնել Սանոսյանը հիշեցրեց՝ կառավարությունը պատրաստ է իր մասնաբաժնով ֆինանսավորել համայնքների ներկայացրած սուբվենցիոն ծրագրերը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ