Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով կլրանա Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը. «Հրապարակ»

Ապրիլ 20,2023 11:06

Մենք տեղեկացանք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի մեղադրանքի գործով վաղեմության ժամկետը շուտով կլրանա, եւ սա եւս կդառնա քաղաքական շոու, որի արդյունքում որեւէ պատիժ չի կարող նշանակվել։

Մենք Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանին հարցրինք` տեղեկություն ունենք, որ այս մեղադրանքով լրանում է վաղեմության ժամկետը, եւ եթե դատարանը մեղադրանքն անգամ հաստատված համարի, չի կարող մեղադրական դատավճիռ կայացնել, ճի՞շտ է:

Նա ասաց, որ այդ հարցի վերաբերյալ Քոչարյանի հետ քննարկում չի ունեցել, հետեւաբար չի կարող մեկնաբանություն տալ, բայց անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներին՝ Խուդոյանն ասաց․ «Վաղեմության ժամկետի լրանալու հիմքով գործի դադարեցումը որեւէ նախապայման չունի, ընդամենը անձի համաձայնությունն է պետք, մեղքն ընդունել-չընդունելու հարց չի քննարկվում»։

Նշենք, որ ենթադրյալ կաշառքի դեպքը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվար-մայիսին, իսկ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը 15 տարի է, այսինքն՝ ամենաուշը մայիսի վերջին վաղեմության ժամկետը կանցնի, եւ այս մեղադրանքն էլ ի դերեւ կելնի։

 Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930