«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
– Երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հերթական աղմկահարույց հայտարարություններն է արել: Ասել է, որ եթե Հայաստան ենք ճանաչում 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, այլ երկրից այլ պահանջ երբեք չենք ունենում: Խոսել է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:
– Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության ղեկին մի թրքահպատակ խումբ է կանգնած, որն ամեն բան ուրացել է, եւ փորձում են Հայաստանը տանել նոր կապիտուլյացիայի: Թշնամու հետ սինխրոն աշխատում են: Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, եւ ինչ է ուզում անել նա, ըստ իս` ակնհայտ է, խնդիրն այն է, որ պետք է սրա դեմն առնենք, այս հայրենադավներից պետք է ազատվենք:
– Վերջին շրջանում Դուք շրջագայությունների էիք մեկնել սփյուռքի հայկական գաղթօջախներով` Ռուսաստան, Լիբանան, ԱՄՆ: Այս երկրներում վերջին շրջանում հանդիպումներ եք ունեցել: Ի՞նչ հանդիպումներ էին դրանք, ի՞նչ նպատակով էիք մեկնել:
Կարդացեք նաև
– Նպատակը թե՛ քաղաքական հանդիպումներն էին, թե՛, ամենակարեւորը` սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումները: Սփյուռքահայերի հետ տարբեր հանդիպումներ ունեցա, այդ թվում` կուսակցական հանդիպումներ քաղաքական ուժերի հետ: Հիմնական նպատակը համայնքային հանդիպումներն էին: Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակի մասին մեր հայրենակիցներին բացատրություն տալը բավականին կարեւոր է: Նպատակը, առհասարակ, Հայաստան-Արցախ-սփյուռք միասնականության վերականգնումն է:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: