Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե»-ով ու «հնարավոր է»-ով խաղաղության չեն գնում. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 20,2023 10:37

Իսկ իրականությունը փաստում է՝ խաղաղություն չի լինելու մեր ու Ադրբեջան կոչվածի միջեւ, որովհետեւ ուժային հավասարակշռությունը տարածաշրջանում խախտված է։ Եթե իրապես խաղաղություն ենք ուզում, ապա պետք է վերականգնենք ուժային հաշվեկշիռը, այն է՝ Ադրբեջանը Հայաստանից պետք է վտանգ զգա ու շոշափելիորեն տեսնի դա։ Հակառակ պարագայում խաղաղությունը բացառված է, որովհետեւ մուրացկանին միլիոն չեն տալիս, կոպեկն է նրա բաժինը։ Ենթադրենք՝ այդ խաղաղությունը թյուրքը մեզ բաշխեց, ինչքա՜ն է տեւելու։ Մեկ ժա՞մ, մեկ օ՞ր։ Ճիշտ այնքան, ինչքան կոպեկի արժեքն է։

Այդ իբր խաղաղությունը միակողմանի է լինելու՝ մեր մարդկային ու տարածքային կորուստների հաշվին։ Խաղաղության համար երկու կողմ է պետք. Ադրբեջանը ե՛ւ խոսքով, ե՛ւ գործողություններով ամեն օր ասում է՝ չի՛ լինելու խաղաղություն, ինքը վերադառնալու է իր «պատմական հողեր»։ Խաղաղությունը վերացական հասկացություն չէ, իսկ մեր պետությունն այս շրջանակում է գործում, «կնքենք, հնարավոր է լինի»։ Եթե-ով ու հնարավոր է-ով խաղաղության չեն գնում։ Այդ խնդրական եթե-ներն են բերել այն իրավիճակին, որ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերից հարյուրավոր հեկտարներով տարածքներ ենք կորցրել։ Սյունիքի մարզում (տվյալները ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանինն են) փաստահավաք խումբն արձանագրել է, որ միայն Կապան համայնքի տարածքից եւ միայն 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների եւ հանցավոր ներխուժումների հետեւանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո են հայտնվել՝ 2.400 հեկտար հատուկ պահպանվող հողեր, 170 հեկտար անտառային հողեր, 130 հեկտար համայնքային հողեր: Ընդհանուր՝ 2.700 հեկտար։ Այս 2.700 հեկտարից բացի, 1.000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա՛մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որեւէ աշխատանք, կա՛մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են կյանքի համար իրական վտանգների պատճառով: Մասնավորապես (ըստ գյուղերի)՝ Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ:

Խաղաղություն, իհարկե, ուզում ենք։ Բայց իրակա՛ն խաղաղություն՝ ոչ մեր տարածքների, ոչ մեր ազգի ու ոչ մեր ազգային պատվախնդրության հաշվին։ Իրական խաղաղության համար պիտի կրկնենք 90-ականների օրինակը, բայց նորովի ու արդեն բոլորովին այլ հետեւանքներով։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930