Փաշինյանի համար սեփական թիմակիցների սոցիալական ու կենցաղային պայմանների սրընթաց բարելավումը կասկածներ չեն առաջացնում նրա մոտ, նրան չեն հուզում հարցերը, թե ինչպես են տվյալ մարդիկ պետական պաշտոնյայի աշխատավարձով նման խոշոր գույքեր ձեռք բերում, պաշտոնանկությունների մասին էլ չի մտածում, քանի որ կոռուպցիոն դեպքեր չկան, եթե լինեին, ապա իր տրամաբանությամբ կլինեին նաև հարուցված համապատասխան քրեական գործեր։ Սակայն բոլորն էլ հասկանում են, որ այդ գործերը չկան, քանի որ հենց ինքը՝ Փաշինյանը, նման հրահանգ չի տվել։
Այդ ինչպե՞ս է լինում, որ երբեմն հանրությանը ցույց տալու համար, թե իրենք արդար են, յուրայիններ չունեն և կոռուպցիան իրենց համար անընդունելի երևույթ է, Փաշինյանը պատրաստ է «զոհաբերել» իր թիմակիցներից ոմանց, ինչպես արեց 2019թ.՝ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի, 2021թ.՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, 2022թ.՝ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեպքերում։
Եթե կշեռքի մի նժարին ռազմական դաշտում կրած պարտության մեղքը որևէ մեկի վրա բարդելու հնարավորությունն է, ապա այդ հնարավորությունից պետք է օգտվել, ու չարաշահումների գործով կալանավորել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, իսկ, օրինակ, քանի դեռ Սուրեն Պապիկյանը շարունակում է հնազանդ «ծառայել» Փաշինյանի վարչակարգին, վերջինս պատրաստ է նաև ասուլիսների ժամանակ բոլոր միջոցներով պաշտպանել ու արդարացնել ՊՆ ներկայիս նախարարին։
Հայաստանում կոռուպցիա կա։ Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը տարածվել ու շարունակում է տարածվել միայն ընդդիմախոսների և Փաշինյանի ու նրա քաղաքական ուժին չհարող շրջանակների վրա։
Կարդացեք նաև
Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում