Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) նորանշանակ ներկայացուցիչ տիկին Կավիտա Բելանիին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։
Շնորհավորելով Կավիտա Բելանիին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի աջակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված տեղահանված բնակչության կյանքի որակի և հնարավորությունների շարունակական բարելավմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ արժևորելով երկու կառույցների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք վստահություն հայտնվեց, որ Կավիտա Բելանիի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և ընդլայնել գործող փոխգործակցությունը՝ ի բարօրություն տեղահանված բնակչության և ընդունող համայնքների։
Կարդացեք նաև
Վայոց ձորի մարզպետարան