Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Վայոց ձորի մարզից երկու հերոս՝ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրստեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը և ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Զաքարյանը, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար, հետմահու պարգևատրել են «Մարտական ծառայություն» մեդալով։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հայրենիքի պետական սահմանը պաշտպանելիս զոհված հերոսների մեդալները փոխանցեց նրանց ծնողներին և հարազատներին, շնորհակալություն հայտնելով և նշելով, որ մեր զինվորները ցուցաբերած խիզախության և արիության շնորհիվ ոչ միայն պաշտպանել են հայրենիքի սահմանները և այդ սահմաններում ապրելու, արարելու մեր անօտարելի իրավունքը, այլև մեր այսօրվա օրը, խաղաղությունը, ինչն անհնար կլիներ առանց մեր զինվորներից յուրաքանչյուրի ներդրման և նվիրումի։
Հերոսներին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ներկայացուցիչներ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանումից։
Հայրենիքի պաշտպան Արման Գագիկի Սարգսյանը ծնվել է 29.12.2002թ. Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում: Մալիշկայի թիվ 1 դպրոցը ավարտելուց հետո ժամկետային ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում: Զոհվել է 05.09.2022 թվականին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում։
Կարդացեք նաև
Հայրենիքի պաշտպան Արամ Խաչատուրի Զաքարյանը ծնվել է 11.11.1992 թվականին Եղեգնաձոր քաղաքում: Սովորել է Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Ավարտել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը: Ծառայել է ՀՀ զինված ուժերում, որից հետո անցել է պայմանագրային զինծառայության: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին 44 օրյա պատերազմի ժամանակ: Ունի 1 դուստր:
Փա՛ռք մեր հերոսներին, ովքեր սերունդների և ամբողջ աշխարհի համար նորովին սահմանեցին հայրենիքի հանդեպ սիրո, հերոսության և խիզախության հասկացությունները:
Վայոց ձորի մարզպետարան