Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի արդեն նախկին չեմպիոն, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում ցույց տվեց 337 կգ եւ արժանացավ բրոնզե մեդալի։
Պոկում վարժությունում մեր ծանրորդը 150 կգ-ով բավարարվեց չորրորդ տեղով, իսկ հրումում բարձրացրեց 187 կգ եւ փոքր արծաթ նվաճեց։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ