Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ամենամեծ գյուղը մեկ ամսից նոր կոյուղագիծ կունենա: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը: «Տասնամյակներ շարունակ կոյուղագիծ չունեցող Հաղարծին գյուղի առաջնային խնդիրը հանգուցալուծվում է: Դիլիջան համայնքի միջոցներով գյուղում նոր կոյուղագիծ է կառուցվում: Աշխատանքների կատարման համար Դիլիջանի համայնքապետարանի կողմից 31 մլն. դրամ է հատկացվել»,- նշեց Սարգսյանը:
Հավելենք, որ չնայած աշխատանքների բարդություններին, կոյուղագիծը պատրաստ կլինի մայիսին:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ