Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը պարտվում է Քըլըչդարօղլուին

Ապրիլ 19,2023 22:44

Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը հրապարակել է «2023-ի Թուրքիայի մշտադիտարկման 15-րդ շաբաթվա հետազոտության» արդյունքները:

Ստացված արդյունքների համաձայն՝ քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության   (ՀԺԿ-CHP) առաջնորդ և նախագահական ընտրություններում ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի շատ ձայն է հավաքել, քան Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և «Ժողովուրդ» դաշինքի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Մասնավորապես 26 նահանգներից 1067 ընտրողի մասնակցությամբ իրականացված սոցհարցման արդյունքում Թուրքիայում կայանալիք ընտրությունների 1-ին փուլում Քըլըչդարօղլուի կողմնակիցները կազմել են ընտրողների 47.9%-ը, իսկ Էրդողանինը՝ 36.4%-ը:

«Եթե ընտրությունները հասնեն 2-րդ փուլին, ու՞մ օգտին կքվեարկեք» հարցին ընտրողների մեծամասնությունը պատասխանել է Քըլըչդարօղլուի օգտին:

Մեկ այլ թուրքական հետազոտական ընկերության՝ «MAK»-ի կատարած սոցհարցման արդյունքներում դարձյալ առջևում է Քըլըչդարօղլուն:

Ըստ 52 նահանգում 5.750 ընտրողների ներգրավմամբ  «MAK»-ի իրականացրած սոցհարցման՝ Քըլըչդարօղլուի օգտին են քվեարկելու մասնակիցների 47.8%-ը, իսկ Էրդողանի օգտին՝ 43.7%-ը:

Հիշեցնենք որ, Թուրքիայում մայիսի 14-ին տեղի են ունենալու համապետական ընտրություններ, որի ընթացակարգին վերաբերող ժամանակացույցն արդեն մարտի 14-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական թերթում:

Աղբյուր`    Ermenihaber.am/Birgün.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930