«Sputnik Արմենիա». Խաղաղապահները նաև Հայաստանից Ստեփանակերտ են ուղեկցել մարդասիրական բեռներով ևս մեկ ավտոշարասյուն։
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Ասկերանի շրջաններում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։