Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատողների հարցերով բյուրոյի տնօրեն Մարիա-Հելենա Անդրեին, ԱՄԿ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի աշխատողների հարցերով գրասենյակի տնօրեն Սերգեյուս Գլովացկասին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը:
Փոխվարչապետ Խաչատրյանը գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել աշխատանքային օրենսդրության իրավակարգավորումներին, գործատուների եւ աշխատողների աշխատանքային իրավունքների եւ շահերի պաշտպանության հարցերին:
Որպես սոցիալական գործընկերության շրջանակներում համագործակցության հիմնական նպատակ՝ կողմերն ընդգծել են Հայաստանում սոցիալ-աշխատանքային եւ դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացումը, որը պետք է ուղեկցվի զբաղվածության մակարդակի բարձրացմամբ, աղքատության կրճատմամբ, աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ եւ սոցիալական արդարության ամրապնդմամբ:
Կարդացեք նաև
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ