Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակիչ գոտեմարտում հանդիպեց Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովին։
Արսենը ամբողջ գոտեմարտն անցկացրեց բարձր տեմպով, մեծ առավելություն ստացավ ահեղ մրցակցի նկատմամբ եւ 5։2 հաշվով հաղթելով՝ երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ