«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երևանի ավագանին մինչև ապրիլի 25-ը իր կազմից պետք է ընտրի քաղաքապետ, հակառակ պարագայում, պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Ակնհայտ է, սակայն, որ գործող իշխանությունը նախատեսում է ևս մի քանի ամիս կառավարել Երևանը՝ առանց քաղաքապետ, ինչպես հաճախ լինում է բազմաթիվ ոլորտներում։
Միևնույն է, տարբերություն չկա․ պաշտոնյայի բացակայություն, թե պաշտոնյայի անգործություն։
«Ժողովրդավարության բաստիոնի ջատագովների» կողմից ժողովրդավարության և օրենքների ոտնահարումը դարձել է սովորական երևույթ, երբ օրենքները մեկնաբանվում և փոփոխվում են հանուն իշխանության պահպանման։
Կարդացեք նաև
Գործող իշխանությունը պարզապես վախենում է արտահերթ ընտրություն անցկացնելուց, քանի որ համոզվել է, որ օրինական եղանակով պարզապես անհնարին է վերարտադրվել ու փորձում է ժամանակ շահել և երկարաձգել իր իշխանությունը մեր մայրաքաղաքում։
Բայց մենք թույլ չենք տալու խլել Երևանի կառավարումը երևանցուց և ուզուռպացնել իշխանությունը»։